Բաժիններ՝

Հարավային Կորեան ԿԺԴՀ-ի արձակումներին պատասխանել է իր երեք հրթիռների արձակմամբ

Հարավային Կորեայի կողմից երեք հրթիռներ են արձակվել Ճապոնական ծովի միջազգային ջրեր՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների: Այդ մասին հաղորդել է Հարավային Կորեայի զինված ուժերի Շտաբների պետերի միավորված կոմիտեն (ՇՊՄԿ):

«Օդ-երկիր» դասի երեք բարձր ճշգրտության կառավարվող հրթիռներ են արձակվել հարավկորեական զինված ուժերի F-15K եւ KF-16 կործանիչներից, նշվում է հաղորդագրության մեջ: «Զինվորականների պատասխանը հաստատում է (Հյուսիսային Կորեայի կողմից) ցանկացած սադրանքին կոշտ հակազդելու մեր վճռականությունը եւ ցույց է տալիս, որ մենք կարող են ճշգրիտ հարված հասցնել մեր թշնամուն»,-հայտարարել են ՇՊՄԿ-ում:

Նոյեմբերի 2-ին Հյուսիսային Կորեան իրականացրել է ոչ պակաս, քան 10 հրթիռների արձակում Ճապոնական եւ Դեղին ծովերի կողմը: Սակայն հրթիռներից մեկը հատել է Հարավային Կորեայի հետ փաստական ծովային սահմանը եւ թռել Ուլինդո հարավկորական կղզու ուղղությամբ, բայց ծովն է ընկել կղզուց 167 կիլոմետր հեռավորությամբ: Եվս մեկ հրթիռ ծովն է ընկել Սոկչհոյից (քաղաք, որը գտնվում է Ճապոնական ծովի ափին ընկած երկրի հյուսիսարեւելյան մասի Կանվոնդո նահանգում) 57 կիլոմետր հեռավորությամբ:

Նախագահ Յուն Սուկ Յոլը դատապարտել է Փհենյանի այդ գործողությունները, դրանք համարելով Հարավային Կորեայի տարածքի փաստական խախտում, եւ կարգադրելով շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հյուսիսին ստիպի՝ «հատուցել սադրանքների համար»:

Նա «զինվորականներին կարգադրել է լիակատար պատրաստակամություն պահպանել մարդկանց կյանքի ու անվտանգության պաշտպանության նկատմամբ եւ պատրաստակամություն՝ ապագայում Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր լրացուցիչ եւ մեծ ինտենսիվությամբ սադրանքների նկատմամբ», հաղորդել է Ռյոնհապ» գործակալությունը:

Գործակալությունն ուշադրություն է դարձրել, որ արձակումները ժամանակային տեսակետից համընկել են Կորեական թերակղզու շրջանում ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինված ուժերի կողմից անցկացվող ընդգրկուն համատեղ զորավարժություններին: Փենյանը նախօրյակին նախազգուշացրել է, որ կարող է վճռական միջոցներ ձեռնարկել ի պատասխան վարժանքների անցկացման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս