 
                        Տարանտինոն նշել է պատմության լավագույն ֆիլմերը
 
                                    Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն անվանել է «իդեալական» ֆիլմերը։ Նրա խոսքերը մեջբերում է The Independent-ը։
Jimmy Kimmel Live շոուի ընթացքում Տարանտինոն նշել է պատմության լավագույն ֆիլմերի ցանկը։ Կինոռեժիսորը խոստովանել է, որ կատարյալ ֆիլմերը քիչ են, սակայն ռեժիսոր Թուբ Հուպերի «Տեխասյան սպանդ բենզասղոցով» (1974թ.) կինոնկարը դրանցից մեկն է։
Նա թվարկել է ևս հինգ կինոնկար, որոնք, իր կարծիքով, գերազանց են նկարահանվել։ Այսպիսով, Տարանտինոն առանձնացրել է «Ծնոտներ» (1975), «Սատանա քշողը» (1973), «Էննի Հոլ» (1977), «Երիտասարդ Ֆրանկենշտեյն» (1974) և «Վերադարձ դեպի ապագա» (1985) ժապավենները։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        