Բաժիններ՝

Տաքսիստը գողացել էր ուղևորի մոռացած iPhone-ը

Հոկտեմբերի 31-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ընկերոջ բջջային հեռախոսը գողացել են: Ըստ ահազանգողի` ժամեր առաջ ընկերը Զարուբյան փողոցում նկատել էր, որ իր այֆոնը թողել է «Միցուբիշի» մակնիշի տաքսի մեքենայում, ինչից հետո զանգել էին վարորդին, սակայն նա չէր պատասխանել, իսկ որոշ ժամանակ անց հեռախոսն անջատել էր:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տաքսիստի ինքնությունը: 41-ամյա տղամարդը Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:

Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930