Հաագայի միջազգային դատարանն Իրանին մեղավոր է ճանաչել 20.000 քաղբանտարկյալի սպանության մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/images-42.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ`Հաագայի միջազգային դատարանն ավարտել է 1979 թվականին Իրանում իրականացված Իսլամական հեղափոխությունից հետո քաղբանտարկյալների զանգվածային սպանությունների հետաքննման գործընթացը:
Դատարանն Իրանին մեղավոր է ճանաչել 1980-ական թվականներին 15.000-20.000 քաղբանտարկյալներին սպանելու մեջ: Դատարանն այդ դատավճիռը կայացրել է համապատասխան փաստաթղթերի հիման վրա: Նշվում է, որ այժմ էլ ՄԱԿ-ն է պատրաստվում ստեղծել այդ գործի հետաքննման հանձնաժողով: