Apple-ի ռեկորդը. 3 ամսում վաճառվել է 27 մլն համակարգիչ
Apple ընկերությունը կրկին ռեկորդներ է սահմանում վաճառքի ծավալներով: Ինչպես գրում է luxlux.net կայքը, 2012-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ապրանքանիշը 27 միլիոն համակարգիչ է վաճառել:
Վերլուծաբաններն արձանագրում են, որ նշված ժամանակահատվածում Apple-ի արտադրած անձնական համակարգիչները համաշխարհային շուկայի 20 տոկոսն են կազմել:
Apple ընկերության գլխավոր մրցակիցը HP և Lenovo ընկերություններն են: Սրանցից առաջինը 2012-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին վաճառել է 15 մլն անձնական համակարգիչ, ինչը շուկայի 11 տոկոսն է կազմում:
Lenovo ընկերությունը նշված ժամանակահատվածում 14,8 համակարգիչ է վաճառել, որը շուկայի մոտ 11 տոկոսն է կազմում: Ցուցակը եզրափակել են Samsung (11,7 մլն համակարգիչ, շուկայի 9% ) և Dell (9,7 մլն համակարգիչ, շուկայի 7%) ընկերությունները: