ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ուժեղացնի իր ջանքերը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ուժեղացնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է տարածաշրջանի, այդ թվում նաև հարևան երկրների համար: Ադրբեջանը գտնվում է շատ կարևոր գեոռազմավարական տարածաշրջանում, և հակամարտության չկարգավորված լինելը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս