Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում թութակը հրդեհի ժամանակ փրկել է իր տիրոջը, սակայն անձամբ չի փրկվել

Բրիտանական The Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Հարավային Ուելսում տնային թութակը հրդեհի ժամանակ փրկել է իր տիրոջը, սակայն ինքը չի կարողացել փրկվել: Նշվում է, որ 17-ամյա երիտասարդը տանը գտնվել է միայնակ, խունկ է վառել, ապա գնացել է լոգասենյակ:

Բարեբախտաբար, նույն սենյակում գտնվող նրա թութակը, զգալով ծուխը, անհանգստացել է և թռել է իր տիրոջ հետևից: «Կուկի» մականվամբ թութակին հաջողվել է աղմուկ բարձրացնել և այդ կերպ գրավել երիտասարդի ուշադրությունը: Նկատելով հրդեհը՝ երիտասարդը փորձել է ինքնուրույն մարել կրակը, սակայն դա նրան չի հաջողվել, և նա ստիպված լքել է տունը: Դժբախտաբար, նրա փրկչին չի հաջողվել անել նույնը:

Երիտասարդի մայրը հայտարարել է, որ եթե չլիներ թութակը, ապա իր որդին կայտնվեր ծուղակում և չէր կարող դուրս գալ լոգասենյակից: Մայրն ու որդին թութակին հուղարկավորել են իրենց տան այգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս