Բաժիններ՝

Բրյուս Ուիլլիսը նկարահանվելու է «Ամուր կաղին-6» մարտաֆիլմում

ВВС-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հանրահայտ դերասան Բրյուս Ուիլլիսը հայտարարել է, որ նկարահանվելու է «Ամուր կաղին-6» ֆիլմում: Այսօր Լոնդոնում կայանում է «Ամուր կաղին-5» մարտաֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի 5-րդ հատվածը ստացել է «Լավ օր է մահանալու համար» անվանումը:

Ֆիլմի շնորհանդեսին հրավիրված են նրա գլխավոր դերակատարներ Բրյուս Ուիլլիսը և Ջեյ Քորթնին, ինչպես նաև ռեժիսոր Ջոն Մուրը: «Ամուր կաղին-5»-ը նկարահանվել է Բուդապեշտում: Սրանից առաջ հաղորդվում էր, թե այն լինելու է վերջինը՝ Բրյուս Ուիլլիսի համար:

Հիշեցնենք, որ «Ամուր կաղին-1» ֆիլմն էկրաններին է հայտնվել, որը մեծ ճանաչում բերեց Բրյուս Ուիլլիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս