Կողոպտիչը հայտնաբերվեց Դիլիջանում
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/POLICEE1.jpg)
Փետրվարի 6-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցին հարակից գերեզմանատան տարածքից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Սամվել Պ.-ին, որը փետրվարի 5-ից հետախուզմում էր կողոպուտի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը։
Սամվել Պ.-ն կալանավորված է: