Ռուսաստանն ու Ադրբեջանը գազային նոր համաձայնագիր կկնքեն փետրվարին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը փետրվարին կստորագրեն 2013 թվականին ադրբեջանական գազի մատակարարումների մասին համաձայնագիր: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը.

«2012 թվականի կանխատեսման համաձայն, ադրբեջանական գազի արտահանման ծավալը պետք է կազմեր 3 միլիարդ խորանարդ մետր, մինչդեռ իրականում այն կազմել է 2 միլիարդ խորանարդ մետր: Այս տարվա փետրվարին կստորագրվի նոր պայմանագիր, որում շարադրված կլինեն երկու կողմերին գոհացնող նոր պայմանները»:

Տեսանյութեր

Լրահոս