Էպոսագետը նաև ստախոս է (տեսանյութեր)

Հունվարի 31-ի գիշերը, երբ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին հրազենային վնասվածքով տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նրան այցելել էր նաև նախագահի մեկ այլ թեկնածու՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Ինչպես արդեն նշել էինք, ի տարբերություն ՀՀ նախագահի մյուս թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, ԱԺ պատգամավորների և նախարարների, ովքեր ևս այդ գիշեր եկել էին տեսակցելու Պարույր Հայրիկյանին, առանց խոչընդոտների ներս էին մտնում Վերակենդանացման բաժանմունք, որտեղ այդ պահին գտնվում էր Պ. Հայրիկյանը:

Էպոսագետ թեկնածուին արգելեցին ներս մտնել Հայրիկյանին տեսակցելու: Նշենք, որ Վերակենդանացման բաժանմունքի մուտքը հսկող ոստիկաններին նախագահի թեկնածուն անգամ ցույց տվեց իր անձը հաստատող փաստաթուղթը, սակայն՝ ապարդյուն: Վարդան Սեդրակյանը ևս երկու անգամ փորձեց մտնել Հայրիկյանի մոտ. նրան թողեցին միայն երրորդ փորձից հետո:

Նյութը հրապարակելուց հետո Վարդան Սեդրակյանը մի քանի անգամ հերքել է այս տեղեկատվությունը: Փետրվարի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ նույնիսկ հայտարարել էր. «Մի քանի լրատվամիջոցներից զանգահարեցին և խնդրեցին մեկնաբանել, թե ինչպե՞ս կարող եմ բացատրել, որ ինձ թույլ չեն տվել մտնել ռեանիմացիայի բաժանմունք՝ տեսակցելու Պարույր Հայրիկյանին: Ես հասկանում եմ, որ մինչև այս ցավալի իրադարձությունը  մամուլի կողմից կար հեգնական մոտեցում, բայց ես չեմ կարողանում հասկանալ, թե նույնիսկ այս իրադարձությունից հետո ինչո՞ւ են նման հարցեր բարձրացնում, ի՞նչ են ցանկանում ասել: Ասեմ, որ ռեանիմացիայի բաժանմունք ինձ թույլ են տվել մտնել և նման հարց չի էլ առաջացել»:

Համեմատելու համար Վարդան Սեդրակյանի և մնացած թեկնածուների մուտքը բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժին, ներկայացնում ենք Ձեզ երկու տեսանյութ, որոնցում կարող եք տեսնել, թե ինչպես չթողեցին Վարդան Սեդրակյանին, և ինչպես են ազատ մուտք գործում նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս