Իրանը նախապայման է ներկայացրել ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսելու համար
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը այսօր հայտարարել է, որ ամերիկացիները պնդում են Իրանի հետ ուղիղ բանակցելու շուրջ, սակայն դրա համար նախ անհրաժեշտ է լուծել Իրանի միջուկային ծրագրի խնդիրը.
«Իրանը վարում է բոլոր պետությունների հետ հարաբերությունների զարգացման քաղաքականություն՝ բացառությամբ Իսրայելի: ԱՄՆ-ն այն երկիրն է, որը երկար ժամանակ Իրանի հանդեպ վարում է ոչ բարեկամական քաղաքականություն:
Շատ երկրներ հուսով էին, թե Բարաք Օբաման կկատարի իր նախընտրական խոստումները: Սակայն նրա վերընտրվելուց հետո ԱՄՆ քաղաքականությունում չի զգացվում որևէ էական փոփոխություն: ԱՄՆ-ը շարունակում է միջամտել այլ երկրների ներքին գործերին, պատժամիջոցներ է սահմանում և աջակցում է ահաբեկչությանը»: