Ադրբեջանում չինովնիկների ու պատգամավորների կողմից բիզնեսով զբաղվելը դառնում է քրեորեն պատժելի
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում քրեական պատասխանատվության կենթարկվեն այն չինովնիկներն ու պատգամավորները, որոնք կզբաղվեն բիզնեսով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության ու պետականաշինության հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆայել Ջաբրաիլովը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք Քրեական օրենսգրքում համապատասխան հավելումներն անելու հարցը քննարկելու են հանձնաժողովի այսօրվա նիստում: Չինովնիկի կամ պատգամավորի կողմից բիզնեսով զբաղվելու դեպքում նախատեսվում է ոչ միայն բիզնես գործունեությունից ստացված եկամուտների բռնագանձում, այլև՝ մինչև 2 տարով ազատազրկելու մասին հոդվածի ընդունում: