«Անդրկասպյան» գազատարի նախագծի շրջանակներում պետք է ստորագրվի երկու կարևոր փաստաթուղթ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Անդրկասպյան» գազատարի կառուցման նախագիծը բարդ է և պահանջում է մի շարք խնդիրների լուծում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը:

Վերջինիս խոսքերով՝ այդ նախագծի շրջանակներում պետք է ստորագրվի երկու կարևոր փաստաթուղթ, որոնցից մեկն առնչվում է Ադրբեջանի, Թուրքմենստանի ու ԵՄ-ի քաղաքական կամքի մասին, իսկ մյուսը՝ Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև խողովակաշարի կառուցմանը:

Ալիևի խոսքերով՝ հիմնական վիճելի հարցն այն է, թե որտեղ է հանձնվելու գազը. «Չնայած նրան, որ Թուրքմենստանը մտադիր է տարեկան այդ խողովակաշարով առաքել 30 միլիարդ խորանարդ մետր գազ, նա հանդես է գալիս գազն իր ծովափին վաճառելու օգտին:

Ադրբեջանն իր հերթին ցանկանում է գազը ստանալ իր ափերին: Այդպիսով բաց է մնում այն հարցը, թե ով է ֆինանսավորելու տվյալ խողովակաշարի կառուցումը: 1998 թվականին ողջ նախագիծը (խողովակաշարն ու անհրաժեշտ ենթակառույցները) գնահատվել է մոտ 3 միլիարդ դոլար, սակայն ներկայումս այն շատ ավելի մեծ է: Օրինակ, միայն Կասպից ծովի հատակով խողովակաշարի կառուցման համար պահանջվում է 1-2 միլիարդ դոլար»:

Տեսանյութեր

Լրահոս