ՇՀԿ-ի հետ համագործակցելը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ հարաբերություններին այլընտրանք. Թուրքիայի ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը կամ հետագայում ԵՄ-ին հնարավոր անդամակցելը խոչընդոտ չեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ հարաբերությունների զարգացման համար: Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի այսօր տարածած պարզաբանման մեջ:

Դրանում նաև նշված է, որ ՇՀԿ-ի հետ համագործակցելը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ հարաբերություններին այլընտրանք. «Բացի այդ, ԵՄ-ը 2012 թվականին որոշում է ընդունել ՇՀԿ-ի հետ փոխգործակցության ընդլայնման մասին: Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ դրանում չի տեսնում որևէ հակասություն»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե ԵՄ-ին անդամակցելուն սպասելուց հոգնած Թուրքիան կարող է անդամակցել ՇՀԿ-ին:

Տեսանյութեր

Լրահոս