Սամվել Ալեքսանյան. «Ես բիզնեսով չեմ զբաղվում, այ ցավդ տանեմ». մամուլ
««Ես բիզնեսով չեմ զբաղվում, այ ցավդ տանեմ»,- երեկ Մալաթիայի Հայորդաց տան մոտ «Ժամանակին» հայտարարեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ճի՞շտ է, որ իր ջանքերով է կասեցվել ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող ՀՀԿ խմբակցության պատգամավորը խույս տվեց նաև մեր մյուս հարցերից։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իշխանական որոշ աղբյուրների փոխանցմամբ, «Դալմա-մոլի» սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ի վերջո, կասեցրել է ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը և դա հիմնականում արել է Սամվել Ալեքսանյանի գործուն ջանքերի արդյունքում»։