Բնակության համար աշխարհի ամենաթանկարժեք քաղաք է ճանաչվել Տոկիոն
Բրիտանական The Economist պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք քաղաքների ցուցակը, որում հայտնվել է աշխարհի 131 քաղաք:
Հետազոտության ժամանակ պարբերականի փորձագետները հաշվի են առել բազում գործոններ. 160 ապրանքատեսակների ու ծառայությունների գներ (սնունդ, խմիչք, հագուստ,տնային օգտագործման առարկաներ, անձնական հիգիենայի պարագաներ, անշարժ գույքի վարձավճար, տրանսպորտ, կոմունալ վճարներ, մասնավոր դպրոցների վճար, հանգստի վրա ծախսված գումարներ):
Ամենաթանկարժեք քաղաք է ճանաչվել Տոկիոն, ով 1992-1998 թվականներին վերստին արժանացել էր այդ տիտղոսին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Օսական (Ճապոնիա), ապա գալիս են Սիդնեյը, Օսլոն, Մելբուռնը, Սինգապուրը, Ցյուրիխը, Փարիզը, Կարակասը, Ժնևը:
Ամենաթանկարժեք քաղաքների քսանյակից 11-ը կազմում են ասիական քաղաքները, իսկ 8-ը՝ եվրոպական քաղաքները: Ամենաէժան քաղաքներ են ճանաչվել Թեհրանը, Ջիդդան, Պանաման, Կոլոմբոն, Ալժիրը, Կատմանդուն, Նյու Դելին, Մումբաին, Կարաչին: