Բաժիններ՝

Եվրոպայում կոռուպցիան հասել է ճգնաժամային մակարդակի. Թյորբոռն Յագլանդ

Ամերիկյան The New York Times թերթում հրապարակվել է «Եվրոպական ռազմավարություն» պարբերականի գլխավոր խմբագիր Ջուդի Դեմփսիի հոդվածը, որում ասվում է, որ իր ժողովրդավարական արժեքներով հայտնի Եվրոպայում կոռուպցիան հասել է վտանգավոր մակարդակի.

«Եվրոպայի Խորհրդի կազմում հետխորհրդային երկրների ներառումից հետո սրվեց կոռուպցիայի խնդիրը: Անգամ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը խոստովանել է, որ իր ղեկավարած կառույցում կոռուպցիան հասել է ճգնաժամային մակարդակի, և անգամ ստեղծված իրավիճակում ելք չի համարվում մի շարք անդամների կառույցից հեռացնելը:

Եվրոպայի Խորհուրդը մշակում է նվերներ ընդունելու թույլատրելիության կանոններ: Ամենագլխավորը կոռուպցիայի ազդեցությունն է քաղաքական ինստիտուտների ու ժողովրդավարության վրա: Այսօր Եվրոպայի ժողովրդավարական ամենամեծ խնդիրը կոռուպցիան է, այն սպանում է օրենքի գերակայության հանդեպ քաղաքացիների տածած հավատը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս