Բաժիններ՝

Երգչուհի Էլլա Տարունցն ու Մագան զուգերգ ունեն

Երգչուհի Էլլա Տարունցն ու իր ընկերուհին՝ Մագան, շուտով հանրությանը կներկայանան զուգերգով: Այս մասին նրանք հայտնել են ArmStar.am-ին: Երգը կոչվում է՝ «Ասա ինձ»:

Երաժշտության հեղինակը Էլլա Տարունցն է, խոսքերի հեղինակը՝ Լիլի Հովերը: Ինչպես ArmStar.am-ին տեղեկացրել է Մագան, երգն ընկերության մասին է: Երգչուհիներն ի սկզբանե մտադրություն չեն ունեցել երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, սակայն, ինչպես Մագան է նշել, արձագանքներից հետո հնարավոր է՝ այն նկարահանվի:

Երգչուհի Էլլա Տարունցը, բացի Մագայի հետ համագործակցելուց, հանդես կգա նաև երգիչ Սարգիս Ավետիսյանի հետ համատեղ աշխատանքով, որը հանդիսատեսի դատին կներկայացվի փետրվարի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728