Բաժիններ՝

Մանկապարտեզում աղանդավորական կառո՞ւյց է գործում

«ՀՀ Կառավարությունում տեղյակ չեն, որ Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում աղանդավորական կազմակերպությունները լայն գործունեություն են իրականացնում»,- այս մասին այսօր «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազիին են տեղեկացրել ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Վերջինս անթույլատրելի է համարել այն փաստը, որ նախակրթարանում իրականացվում է կրոնական ուղղվածության կրթություն: Նշենք, որ ՀՀ նախադպրոցական կրթության մասին օրենքի 5-րդ հոդվածի «Ե» կետն արգելում է ոչ աշխարհիկ բնույթի գործունեությունը նախակրթարաններում: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չգիտեր, թե գյուղում ի՞նչ հաստատություն է գործում, բայց, որ դա նախակրթարան չէր՝ դա միանշանակ է: Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այդ նախակրթարանը համապատասխան լիցենզիա չունի: Փաստորեն, պետությունը չի ճանաչել այդ հանրակրթարանի գործունեությունը, որն այսքան ժամանակ գործում է ապօրինի հիմունքներով՝ խուսափելով նաև հարկային պարտավորություններից:  168.am-ի հետ զրույցում «Սինջար» հ/կ-ի խորհրդի անդամ Խանե Մախմուդյանն ասաց, որ իրենք դեռ չեն ստացել այդ հարցի շուրջ ԿԳ նախարարի պատասխանը: Ստանալու դեպքում իրենց հետագա քայլերն ավելի հստակ կլինեն: Նշենք նաև, որ  եզդիների ազգային միավորումը պատրաստվում է դիմել նաև ՀՀ պատգամավորներին, որպեսզի խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս