Բաժիններ՝

Ի՞նչ «ճակատագիր» պետք է ունենան միջազգային գիտական կոչումները

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, թե ի՞նչ «ճակատագիր» պետք է ունենա 1994թ. գիտական կոչումների ճանաչման հարցը, եթե դրանք ստացվել են այլ երկրների կողմից:  Պատգամավորն ընդգծեց նաև, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծում նշվել է`մինչև 1994թ. ՌԴ և ԽՍՀՄ գիտական կոչումների ճանաչումը, մինչդեռ տվյալ հարցի պատասխանը չկա այդ օրինագծում: Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ ԲՈՀ-ը փաստացի սկսել է գործել 1994 թվականից, և անկախությունից մինչև այդ տարեթիվը հայ գիտնականների մեծ մասն իրենց գիտական կոչումներն իներցիայով պաշտպանել են ՌԴ-ում: «Այլ պետությունների կողմից տրվող գիտական աստիճանների ճանաչումը ենթակա է համապատասխան ընթացակարգերի`ո՛չ օրենքով, ո՛չ մեխանիկական ճանաչմամբ: Սա է մեր մոտեցումը»,- ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս