Իրանա-ադրբեջանական սահմանին գրանցվել է զինված միջադեպ
Irib News-ի փոխանցմամբ՝ իրանա-ադրբեջանական սահմանին գրանցվել է զինված միջադեպ, ինչի հետևանքով վիրավորվել է Իրանի երկու քաղաքացի: Այս մասին հայտնել է սահմանային Փարսաբադ քաղաքի սահմանապահ ուժերի հրամանատար, գնդապետ Էրդեշիր Ջավանշիրը:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի քաղաքացիները ձուկ որսալիս Արաքս գետում հատել են սահմանը, ինչից հետո ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել նրանց վրա: Դրա հետևանքով վիրավորվել է երկու մարդ, որոնք այժմ բուժում են ստանում Փարսաբադի հիվանդանոցում:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ այդ անձինք զինված են եղել, իսկ ձկնորսությունը եղել է միայն պատրվակ՝ Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար՝ ընդգծելով, որ իրանցիները չեն ենթարկվել իր սահմանապահների հրամաններին և դիմադրություն են ցույց տվել: