Բիձինա Իվանիշվիլին փետրվարի 14-ին մեկնելու է Թուրքիա
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փետրվարի 14-ին մեկնելու է Թուրքիա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Իվանիշվիլին:
Վերջինս մտադիր է իր թուրքական այցի շրջանակներում հանդիպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Իվանիշվիլին ընդգծել է, որ Վրաստանն ու Թուրքիան սերտորեն համագործակցում են միմյանց հետ, և որ պետք է շարունակվի այդպիսի սերտ համագործակցությունը: