Ֆիլիպ Լեֆորն այսօր ժամանում է Ադրբեջան
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն այսօր ժամանում է Բաքու: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը:
Պլանավորված է, որ փետրվարի 6-ին Լեֆորը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ավելի վաղ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան հայտնել էր, որ այդ հանդիպումներում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը:
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Լեֆորը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնն ստանձնել է 2011 թվականի սեպտեմբերի 1-ին: