«Ինտեր»-ը պարտվեց «Լացիո»-ին
Միլանի «Ինտեր»-ը պարտություն է կրել Իտալիայի առաջնության 3-րդ տուրում:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի երրորդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Լացիո»-ի հետ և զիջել 3:1 հաշվով:
Հռոմեական ակումբի կազմում աչքի են ընկել Ֆելիպե Անդերսոնը, Լուիս Ալբերտոն, Պեդրո Ռոդրիգեսը, իսկ միլանյան ակումբի միակ գնդակը խփել է Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին վնասվածքի պատճառով:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 6 միավոր: Առաջատարը 7 միավորով «Լացիո»-ն է: