Մեծ Բրիտանիայում սկսվել է այս ամռան ամենախոշոր գործադուլը
Մեծ Բրիտանիայում սկսվել է Royal Mail փոստային ծառայության աշխատակիցների գործադուլը. դրան մասնակցում է 100 հազարից ավելի մարդ: Sky News-ն ակցիան համարել է 2022 թվականի ամռան ամենախոշոր գործադուլը։
Ավելի վաղ Royal Mail-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացրել էին 2 տոկոսով, նրանք այդ ինդեքսացիան բավարար չեն համարել:
Գործադուլի նպատակն է՝ հասնել աշխատավարձերի «արժանավայել» բարձրացման: Ակցիան կազմակերպել է Communication Workers Union-ի կապի աշխատակիցների արհմիությունը: Գործադուլի օգտին քվեարկել է արհմիության անդամների 97,6 տոկոսը:
Փոստատարները գործադուլ կանեն օգոստոսի 26-ին եւ 31-ին, ինչպես նաեւ սեպտեմբերի 8-ին եւ 9-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: