Թուրքիան և ԱՄՆ-ը քննարկում են F-16-ի գնումների վերաբերյալ տեխնիկական մանրամասները

Թուրքիան եւ ԱՄՆ-ը քննարկում են F-16-ի գնման հարցի «տեխնիկական մանրամասները», Անկարան բանակցությունների դրական ընթացքի հույս ունի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Թուրքիան պլանավորում է ԱՄՆ-ից գնել 40 հատ F-16 կործանիչներ եւ արդիականացնել եւս 80-ը, որոնք գտնվում են նրա սպառազինության մեջ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նշել է, որ հույս ունի կանխապահովել Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար: Մինչդեռ ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու առարկության վերաբերյալ:

Հունաստանն ակտիվորեն խոչընդոտում է գործարքին: Սա դարձել է այն բանի պատճառներից մեկը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ:

«Մեր նախագահի հանձնարարությամբ մեր պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ եւ բանակցություններ անցկացրել: Այդ շփումներն ավելի դրական եղան, քան սպասվում էր: Ուստի ներկայում մենք գնահատում ենք, որ այդ գործընթացը լինելու է դրական, այլ ոչ թե բացասական, զինվորական պատվիրակությունների շրջանում մենք տեսնում ենք, որ գործընթացը դրական է, մենք քննարկում ենք տեխնիկական մանրամասնությունները»,-Աքարի խոսքը մեջբերում է A Haber հեռուստաալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031