Կարո Փայլանը իր դեմ մահափորձի հետ կապված հարցադրումներ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանի նախագահություն

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը իր դեմ 2016 թվականին ծրագրված և չիրագործված մահափորձի ծրագրի վերբաբերյալ հարցադրումներ է ուղղել Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը:

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Փայլանը Թուրքիայի խորհրդարանի խաղագահությանն ուղղել է հետևյալ հարցերը.

«-Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իմ դեմ մահափորձի վերաբերյալ հետաքննություն սկսե՞լ եք։

– Քանի՞ անգամ, ի՞նչ ամսաթվերի և որքա՞ն ժամանակ է Մեհմեթ Սինան Ինջեն 2010 թվականից ի վեր եղել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։

– Ո՞ր պատգամավորներն են ապահովել Մեհմեթ Սինան Ինջեի մուտքը Թուրքիայի Ազգային մեծ ժողով։

– Եթե Մեհմեդ Սինան Ինջեի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողով մուտք գործելու համար գրանցում չի կատարվել, ո՞վ կամ ո՞վքեր են հյուրընկալել անձին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։

– Ինչ վերաբերում է Մեհմեդ Սինան Ինջեի սպանության ծրագրին, «գործը խորհրդականից շուռ եկավ» արտահայտության մեջ հիշատակվող պատգամավորի խորհրդականը ո՞վ է:

-Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իմ դեմ ծրագրված և բացահայտված սպանության շրջանակում հետաքննե՞լ եք, թե տվյալ անձը ումից է ձեռք բերել զենքը։

– Հասե՞լ եք տեսախցիկի այն կադրերին, որ Մեհմեթ Սինան Ինջեն ասում էր․ «Քայլելիս մեր աչքի առաջ ենք առել»։

Կարո Փայլանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։

Հաղորդումը կապված է փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեի պնդման հետ, ըստ որի 2016 թվականին Փայլանի դեմ սպանության ծրագիր էր մշակվել։

Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն Instagram-ի իր էջում արված գրառումներում նշել էր, որ պետք է զենք տարվեր Թուրքիայի խորհրդարան և սպանել Կարո Փայլանին:

Տեսանյութեր

Լրահոս