ԵԱՏՄ-ում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ
Եվրասիական տնտեսական միությունում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ:
Ինչպես տեղեկացրին ԵԱՏՄ մամուլի ծառայությունից, նման առաջարկ է հնչեցրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի «Ապագա» երիտասարդական համաժողովի բացմանը, որն ընթանում է «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում, Ղազախստանի Հանրապետության Չոլպոն-Ատա քաղաքում:
«Կարծում եմ, որ հիմնադրամը կարող էր ունենալ տարածաշրջանային բաժանմունքներ և անհատույց մատուցել խորհրդատվական, կրթական և այլ ծառայություններ, կազմակերպչական և իրավական աջակցություն ցուցաբերել երիտասարդական ինտեգրացիոն նախագծերին», – նշել է Միխայիլ Մյասնիկովիչը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, վարչապետ Ակիլբեկ Ժապարովը:
Ողջույնի խոսքում Ղրղզստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր վեկտորներից մեկն է:
«Կրթությունն ու հասարակական նախագծերը, հատկապես միջազգային տնտեսության, ռոբոտաշինության և ՏՏ ոլորտում, հսկայական հնարավորություններ են ստեղծում ստեղծարար երիտասարդների համար։ ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր, կարևոր ուղղություններից է։ Այդ ուղղության հետագա դիվերսիֆիկացումը թույլ կտա ընդլայնել մեր երիտասարդության շփումների աշխարհագրությունը այլ պետությունների, ինտեգրացիոն տարածաշրջանային միավորումների հետ ՝ Հարավային Ամերիկայից մինչև Հարավարևելյան Ասիա», – ասել է Ակիլբեկ Ժապարովը:
ԵՏՀ խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հիշեցրել է, որ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղության համաձայն, որը հաստատվել է պետությունների ղեկավարների կողմից, նախատեսված է եվրասիական ինտեգրման գործընթացներում հանրության լայն ներգրավում:
Ընդ որում, մինչև 30 տարեկան երիտասարդները իրենց արժանի տեղն են գտնում Միության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր խնդիրների լուծման գործում:
«Հաղորդակցության ուղիների ստեղծման համար մենք նախատեսում ենք ԵՏՀ –ում ստեղծել «մեկ պատուհան»՝ երիտասարդների դիմումների օպերատիվ քննարկման, երիտասարդ ձեռներեցներին, երիտասարդ մասնագետներին, ուսանողներին աջակցելու համար», – ընդգծել է ԵՏՀ խորհրդի նախագահը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը ձգտում է երիտասարդության համար աշխատանքային լրացուցիչ հնարավորություններ ստեղծել։ Անցյալ տարի գործարկվել է «աշխատանք առանց սահմանների» միասնական համակարգը։ Այսօր բազայում կա ավելի քան 500 հազար թափուր աշխատատեղ։
«Երիտասարդությանը մեծ դեր է հատկացվում Եվրասիական տնտեսական միության զարգացման հետագա ուղղությունների մշակման գործում։ Եվ դա ճիշտ է։ Մասնակցելով միութենական շինարարությանը՝ դուք ձեզ համար կենսապայմաններ եք ստեղծում, – ամփոփել է Միխայիլ Մյասնիկովիչը։