Բաժիններ՝

ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Աշխատանքային այցով Սյունիքում է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։ Այսօր մարզպետարանում նրան ընդունել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և մարզպետարանի ղեկավար կազմը։

Առաջին անգամ Սյունիքում գտնվող դեսպանը նշել է՝ իր այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է Չինաստանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության եզրեր գտնել։

«Սյունիքը Հայաստանի Հանրապետության համար մեծ կարևորություն ունեցող մարզ է, վերջին տարիներին մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության մեջ ամենաբարձր տոկոսն ունի հանքարդյունաբերական արտադրանքը, իսկ այն արտահանվում է հիմնականում Սյունիքից»,- ասել է Ֆան Յոնգը՝ հավելելով, որ սա միակ ոլորտը չէ, որտեղ կարելի է համագործակցել, ու պետք է նոր բնագավառներ գտնել։

Այս առումով դեսպանատունը պատրաստակամ է իրենց երկրի ներդրողներին ուղղորդել դեպի Սյունիք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս