Բաժիններ՝

Ավտովթար՝ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 25-ին, ժամը 12։23-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ-ին «Nissan Elison» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 40 մ) և բախվել հարակից շինության պատին․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս