Տեղի է ունեցել նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհրդի ստեղծման հիմնադիր նիստը

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և ՀՀ Նոտարական Պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը մասնակցել են նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհրդի առաջին հիմնադիր նիստին, որը տեղի է ունեցել առցանց ռեժիմով:

Ինչպես հայտնում են ՀՀ Նոտարական պալատից, կազմակերպության անդամ երկրներ են հանդիսանում Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի Հանրապետությունը, Ուզբեկստանի Հանրապետությունը, Ղրղզական Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը:

Օրակարգում ներառվել են կազմակերպության հիմնադրման, հիմնադիր փաստաթղթերի բովանդակության, կարգերի, 2022-2023 թվականների աշխատանքային պլանի և վերջնական արձանագրության հաստատման վերաբերյալ հարցերը:

Կազմակերպության կանոնադրական նպատակներն են՝ նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության զարգացման ուղենիշների հաստատումը, Կազմակերպության ԱՊՀ անդամ-երկրների նոտարական համայնքների աջակցությանը առնչվող հարցերը, նոտարիատի ոլորտում առաջարկների ներկայացումը, քննարկումը և մշակումը, անդամ երկրների Արդարադատության նախարարների, նոտարական պալատների կրթական և գիտական ստորաբաժանումների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպումը ի շահ կազմակերպության զարգացմանը:

Բելառուսի նոտարական պալատի նախագահ Նատալիա Բորիսենկոն մասնակիցներին ներկայացրել է կազմակերպության կանոնադրությունը, դրա նպատակները, մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, նախագահի ընտրության կարգը:

Քվեարկության արդյունքում կանոնադրությունը հաստատվել է միաձայն: Հայաստանի նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի առաջարկով կազմակերպության անդամ է դարձել նաև Գայանե Ազարյանը:

Օրակարգի հարցերից է եղել նաև աշխատանքային պլանի ներկայացումը, որի մասին Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գայանե Ազարյանը ներկայացրել է դիտարկումներ, որոնք ողջունվել են մյուս գործընկերների կողմից:

Նիստի ավարտին կազմակերպության գործունեության կարգի և քվեարկությունների արդյունքների մասին կազմվել է արձանագրություն:

Տեսանյութեր

Լրահոս