Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցումը կամրապնդի ՆԱՏՕ-ի դիրքերը Ծայր Հյուսիսում. Ստոլտենբերգ
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կամրապնդի դաշինքի դիրքերը Ծայր Հյուսիսում, ինչպես նաեւ հնարավորությունները բալթյան երկրների դիրքերի ամրապնդման համար: Այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղարը գրել է կանադական The Globe and Mail թերթի համար մեկնաբանությունում, որը հրապարակվել է օգոստոսի 25-ին:
«Դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությամբ արկտիկական ութ երկրներից յոթը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունն զգալիորեն կամրապնդի մեր դիրքերը Ծայր Հյուսիսում, ինչպես նաեւ մեր բալթյան դաշնակիցների ուժեղացման հնարավորությունները»,- կարծում է Ստոլտենբերգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: