«ՖիզԳորոդոկից» բերման են ենթարկվել իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը
ՖիզԳորոդոկում քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է «Ֆիզգորոդոկ Երեւան» ֆեյսբուքյան էջում։
«Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։
Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից։
Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների, շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել։
Առավոտից մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների խաղաղ և օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ։
Այս պահին բերման է ոնթարկվել երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը։
Երևանի քաղաքապետարան պահանջում ենք ԿԱՍԵՑՆԵԼ շինաշխատանքները, վերսկսել բնակիչների մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն և գնահատական ստանան Ռատկո ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները»։