ՀՀ վարչապետն Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Վստահ եմ, որ մեր պետությունների և ժողովուրդների միջև պատմականորեն առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի շահ մեր պետությունների:
Մաղթում եմ Ձեզ աշխատանքային արդյունավետ գործունեություն և եռանդ, իսկ բարեկամ ուրուգվայցի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։