Բեն Աֆլեկը կրկին հաղթեց
Բեն Աֆլեկն արժանացել է ԱՄՆ Ռեժիսորների միության գլխավոր մրցանակին՝ «Արգո» դրամայի համար: Աֆլեկի մրցակիցներն էին՝ Ստիվեն Սփիլբերգը («Լինքոլն»), Քեթրին Բիգելոուն («Նպատակ թիվ մեկ»), Էնգ Լին («Պիի կյանքը») և Թոմ Հուպերը («Թշվառները»):
Այս մրցանակն Աֆլեկի համար առաջինը չէր: Նրա ֆիլմն արդեն արժանացել էր դերասանների, պրոդյուսերների և կինոքննադատների միությունների գլխավոր մրցանակներին, «Ոսկե գլոբուսների»:
Ռեժիսորների միության 65-ամյա պատմության մեջ ընդամենը 6 անգամ է եղել, որ հաղթողները հետագայում չեն արժանացել Օսկարի: Այս տարի դա տեղի կունենա 7-րդ անգամ, քանզի Բեն Աֆլեկը ներկայացված չէ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին՝ որպես լավագույն ռեժիսոր: Սակայն «Արգոն» ներկայացված է 7 Օսկարի: