Սահմանազատման հարցով հերթական հանդիպումը կկայանա օգոստոսի վերջին Մոսկվայում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մինչև օգոստոսի վերջը, Մոսկվայում:

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Sputnik Արմենիային տրամադրած պատասխանում նշվում է, որ Ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ։ Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն ևս չկա:

Այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսին, դեռ ամսվա սկզբում հայտնել էին ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմն ավելի ուշ հաստատել էր տեղեկությունը` առանց հստակ ժամկետ նշելու։

 

Տեսանյութեր

Լրահոս