28-ամյա Օնիկ Հ.-ն հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 22-ին Վրացյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 28-ամյա Օնիկ Հ.-ն, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: