Բաժիններ՝

Բորելը խելամիտ է համարել միջուկային գործարքի շուրջ Իրանի պատասխանը

Իրանի պատասխանը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման վերաբերյալ Եվրամիության առաջարկությանը խելամիտ է: Օգոստոսի 22-ին այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Իսպանիայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Եղավ Իրանի պատասխանը, որը ես համարում եմ որպես խելամիտ: Այն ուղարկվել է ԱՄՆ, Նահանգներից առայժմ պաշտոնական պատասխան չկա, մենք սպասում ենք»,- ասել է նա: Օգոստսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Եվրամիության դիվանագետները կազմել են ԳՀՀՊ-ի վերականգնման փաստաթղթի վերջնական տեքստը: Այդ տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում է ՄԱԳԱՏԷ-ի հայտնաբերած միջուկային նյութին, որի ծագումն իրանական կողմը չի պարազաբանել:

Հրատարակությունը նշում է, որ Բրյուսելի առաջարկությունն ընդառաջ քայլ է Թեհրանին, քանի որ այդ հետաքննությունը հանգուցային խնդիրներից մեկն է արեւմտյան կողմի համար: ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին այդ պահին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին:

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսնան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ: Օգոստոսի 16-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտնել է, որ Իրանական միջուկային գործարքի շուրջ համատեղ հանձնախմբի նախարարական հանդիպումը դրա վերականգնան բանակցությունների ավարտական փուլի շրջանակներում կարող է կայանալ հաջորդ շաբաթ: Հանձնախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իրանը, Չինաստանը, Ֆրանսիան: Մինչեւ գործարքից դուրս գալը դրա կազմի մեջ էր մտնում նաեւ ԱՄՆ-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս