Բաժիններ՝

ԵՄ-ն մտադիր է ուկրաինացի զինվորների պատրաստությունն անցկացնել Ուկրաինայի հարեւան որեւէ երկրում

ԵՄ-ն մտադիր է ուկրաինացի զինվորականների պատրաստության ներկայացուցչությունը տեղակայել Ուկրաինայի հետ հարեւան երկրում: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժազեպ Բորելը՝ հանդես գալով իսպանական Սանտանդեր քաղաքում անցկացված մամուլի ասուլիսում:

Մամուլի ասուլիսի հեռարձակումն իրականացրել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայությունը: «Ներկայացուցությունը տեղակայել ոչ թե Ուկրաինայում, այլ հարեւան երկրում»,-ասել է նա: «Ուկրաինայի բազմաթիվ զինվորներ արդեն վարժանքներ են անցնում,-հիշեցրել է Բորելը:-Լեհաստանը, Չեխիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան տրամադրում են բարդ սպառազինություն, որի հետ պետք է վարվել կարողանալ, եւ դրա համար անհրաժեշտ են վարժանքներ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս