Բար Ռաֆայելին գումարով պատրաստ է համբուրվել նույնիսկ գորտի հետ (տեսանյութ, լուսանկարներ)
Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոյի նախկին ընկերուհի, թոփ մոդել Բար Ռաֆայելին, ով հիմնականում զբաղվում է ներքնազգեստ գովազդելով, մեծ գումարի դիմաց պատրաստ է շատ քայլերի դիմել, այդ թվում՝ համբուրվել ծիծաղելի գեր տղամարդու կամ, ինչպես ինքն է ասել, նույնիսկ գորտի հետ:
Օրերս Բար Ռաֆայելին նկարահանվել է «Go Daddy Super Bowl» նախագծի տեսանյութում, որտեղ համբուրվել է ամերիկացի դերասան Ջեսսի Հեյմանի հետ: Տեսանյութում ներկայացված է երկու կերպար՝ սեքսուալ գեղեցկուհի և խելացի, բայց գեր տղա: Տեսահոլովակի ավարտին զույգը համբուրվում է, որին հաջորդում է գովազդային հոլովակի կարգախոսը. «Երբ սեքսուալությունն ու խելքը հանդիպում են, քո փոքր բիզնեսն աճում է»: