Հարավային Կորեան և ԱՄՆ-ն սկսել են Ulchi Freedom Shield համատեղ զինավարժանքները. Yonhap
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն սկսել են Ulchi Freedom Shield համատեղ զինավարժանքները, որոնց շրջանակներում չորս տարվա ընթացքում առաջին անգամ տեղի կունենան դաշտային զորավարժություններ, այլ ոչ միայն հրամանատարական վարժանքներ՝ հիմնված համակարգչային սիմուլյացիայի վրա: Օգոստոսի 22-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը:
Ամերիկա-հարավկորեական զորավարժությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 1-ը: Կողմերը կմշակեն լայնընդգրկուն պատերազմի սցենար. նախ կհղկվեն մայրաքաղաքի տարածաշրջանի պաշտպանության գործողությունները ԿԺԴՀ-ի կողմից ագրեսիայի դեպքում, երկրորդ կեսին ուշադրությունը կկենտրոնացվի հակահարձակման վրա: Սեուլը եւ Վաշինգտոնը պլանավորել են դաշտային զորավարժությունների 13 ծրագիր:
Զուգահեռաբար տեղի կունենան քաղաքացիական պաշտպանության քառօրյա վարժանքներ՝ Հարավային Կորեայի կառավարության ղեկավարությամբ: Համավարակն սկսվելուց հետո առջին անգամ դրանք տեղի կունենան սովորական մասշտաբով:
Ulchi Freedom Shield-ի շրջանակներում իշխանությունները կմշակեն գործողություններ զանազան սցենարներով, օրինակ՝ ատոմակայանում պայթուցիկ սարաքի հայտնաբերման, կիսահաղորդիչների գործարանում հրդեհի, բանկային համակարգի կոլապսի դեպքում: ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը զորավարժությունների շրջանակներում դաշտային վարժանքների անցկացումը դադարեցրել էին 2018 թվականին ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն կազմակերպելու՝ Հարավային Կորեայի նախորդ նախագահ Մուն Չժե Ինի ձգտման պատճաով:
Փենյանում նման զինավարժանքները դիտում էին որպես «ներխուժման փորձի մշակում»: Ներկայիս զինավարժանքները տեղի են ունենում ԿԺԴՀ-ի կողմից հրթիռա-միջուկային սպառնալիքի աճի ֆոնին, գում է Yonhap-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: