Գուտերիշն այցելել է Լվովի համալսարան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եղել է Լվովի համալսարանում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ Թուրքիայի նախագահ Ռեժեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպումց առաջ, որը պետք է կայանա առաջիկա ժամերին: Համալսարան այցելության ժամանակ Գուտերիշի հայտարարությունը տարածել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Այսօր շատերը կարծում են, թե նշանակություն ունեն սոսկ պաշտոնական իշխանությունները: Բայց հենց ընդհակառակը, արդի ժողովրդավարության զարգացման համար ավելի ու ավելի կարեւոր է դառնում քաղաքացիական հասարակության եւ ակադեմիական ինստիտուտների ներդրումը,- ասել է Գուտերիշը:- Այս ուսումնական հաստատությունը նույնպես ներդրել է իր ավանդը, այդ թվում, ՄԱԿ-ի Կանոնադրության ստեղծման գործում:
Համալսարանի ներկայացուցիչներից մեկը մասնակցել է Կանոնադրության պատրաստմանը, այստեղ քննարկվել են դրա հիմնարար սկզբունքները»:
Գուտերին օգոստոսի 17-ից գտնվում է Լվովում Ուկրաինայի եւ Թուրքիայի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: