Բաժիններ՝

Վրաստանում առանց ակցիզի խոշոր խմբաքանակով սիգարետներ են առգրավել

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները չորս մարդ են ձերբակալել առանց ակցիզային մակնիշի խոշոր խմբաքանակով ապրանք պահելու համար: Այդ մասին, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալներն անօրինական նյութական շահ ստանալու նպատակով Գորիի շրջանի բնակելի տներից մեկում հատկապես խոշոր չափի անօրինական սիգարետներ են պահել հետագայում իրացնելու համար: Խուզարկության ընթացքում առգրավվել Է 6490 տուփ առանց ակցիզի սիգարետ:

Մաքսանենգ ապրանքի արժեքը կազմել է շուրջ 28,6 հազար լարի (10,6 հազար դոլար):

Հարուցվել է քրեական գործ «Առանց ակցիզային մակնիշի մակնշման ենթակա աքցիզային ապրանքի թողարկում, պահում, իրացում կամ տեղափոխում» հոդվածով, որը պատիժ է նախատեսում վեցից մինչեւ ութ տարի ժամկետով ազատազրկման տեսքով:

Սիգարետների մաքսանենգությունը Վրաստանում մեծ չափերի է հասել 2019 թվականից հետո, երբ երկրում հակածխախոտային օրենսդրության պատճառով կտրուկ աճեցին սիգարետի եւ ծխախոտի գները: Այդ ժամանակվանից Եկամուտների ծառայությունը հատուկ հսկողություն տակ է պահում առանց ակցիզի ծխախոտային ապրանքների ներմուծումը եւ իրացումը երկրում, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս