Բաժիններ՝

Լոռու մարզում ապօրինի ծառահատման 4 դեպք է բացահայտվել

Օգոստոսի 5-ին, ժամը 13․40-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի ծառայողները Վանաձորի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ստուգման են ենթարկել Վանաձորի 45-ամյա բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտը»։ Մեքենան բարձված էր մոտ 4 խմ վառելափայտով։

Նույն օրը, ժամը 14.55-ի սահմաններում, գումարտակի առաջին վաշտի մեկ այլ կարգախումբ նույն պողոտայում ու նույն կասկածանքով կանգնեցրել է Վահագնի գյուղի 32-ամյա բնակչի վարած «Օպելը»։ Մեքենայում հայտնաբերվել է շուրջ 1 խմ վառելափայտ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Օգոստոսի 9-ի գիշերը, ժամը 1.40-ի սահմաններում, կրկին նույն վաշտի ծառայողները Վանաձորի Շիրակի փողոցում ստուգել են Մարց գյուղի 34-ամյա բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտը»։ Հայտնաբերվել է շուրջ 3,5 խմ վառելափայտ։

Օգոստոսի 12-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի երկրորդ վաշտի ծառայողները Գյուլագարակ գյուղի սկզբնամասում ստուգման նպատակով կանգնեցրել են Վանաձորի 28-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ Տրանզիտը»։ Մեքենայում հայտնաբերվել է 3 խմ փայտանյութ։

Վարորդը հայտնաբերվածի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը հավաքել է Եղեգնուտ գյուղի հարակից անտառից։

Մեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Նշանակվել են փորձաքննություններ։

Լոռու մարզի պարեկների բնապահպանական շուրջօրյա միջոցառումները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս