Բաժիններ՝

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան անցկացրել են հրթիռային արձակումների հակազդման վարժանքներ

ԱՄՆ-ի ռազմածվային ուժերը Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի գոծընկերների հետ համատեղ օգոստոսի 8-ից մինչեւ 14-ն ընկած ժամանակամիջոցում Հավայան կղզիների շրջանում անցկացրել են բալիստիկ հրթիռների արձակումների հակազդման Pacific Dragon զինավարժանքները: Այդ մասին ասված է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Երեք երկրների ռազմածովային ուժերը «մասնակցել են «բալիստիկ հրթիռների արձակումների մասին տեղեկացման, դրանց հայտնաբերման եւ հսկման վարժանքներ», ընդգծված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունեցել Հավայան կղզիների ափերի մոտ: Ինչպես նշում են Պենտագոնում, դրանք «ցուցադրել են եռակողմ համագործակցության ամրապնդման՝ ԱՄՆ-ի, Կորեայի Հանապետության եւ Ճապոնիայի հանձնառությունն ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից մարտահրավերների»:

Փենյանն ընթացիկ տարվա սկզբից իրականացրել է շուրջ 20 հրթիռային արձակումներ, ներառյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նախատիպի փորձարկումը: Բացի դանից, Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների հետախուզությունները հայտնել են միջուկային փորձարկում կատարելու՝ ԿԺԴՀ-ի նախապատրաստվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս