Էնդի Մարեյը Ցինցինատիի մրցաշարի մեկնարկում հաղթել է Ստեն Վավրինկային
«Մեծ սաղավարտի» եռակի հաղթող և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն անգլիացի թենիսիստ Էնդի Մարեյը հաղթանակով է մեկնարկել Ցինցինատիի «Մաստերս»-ում:
ԱՄՆ-ի Ցինցինատի «Մաստերս» մրցաշարի տղամարդկանց մենախաղի մեկնարկում Էնդի Մարեյի առաջին մրցակիցը Շվեյցարիան ներկայացնող Ստեն Վավրինկան էր: 2 ժամ 54 րոպե ձգված մրցախաղում անգլիացին հաղթեց երեք սեթերից հետո: Առաջին սեթում Մարեյը հաղթել է 7:6 հաշվով, երկրորդ սեթում պարտվել 5:7, իսկ երրորդ սեթում հաղթել 7:5 հաշվով:
Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին: