Բաժիններ՝

Bloomberg-ը հայտարարել է եվրոգոտում 2020 թվականի նոյեմբերից հետո ռեցեսիա սկսվելու ամենաբարձր ռիսկի մասին

Եվրոգոտում ռեցեսիա սկսվելու ռիսկը գնահատվում է որպես ամենաբարձրը 2020 թվականի նոյեմբերից ի վեր, տնտեսական անկումը հաջորդ 12 ամսում վրա կհասնի 60 տոկոս հավանականությամբ: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել են Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած տնտեսագետները:

Ինչպես գրում է գործակալությունը, հուլիսին փորձագետները եվրոգոտում ռեցեսիա սկսվելու հավանականությունը գնահատել էին 45 տոկոս, իսկ փետրվարին՝ մինչեւ հակամարտության սկսվելը, կարծում էին, որ այն կկազմի 20 տոկոս: Եվրոգոտու ամենախոշոր տնտեսությունում՝ Գերմանիայում, նշել են տնտեսագետները, արդեն այս եռամսյակում կարող է լճացում սկսվել:

Տնտեսական իրադության վատթարացումը եւ ապրուստի արժեքի աճը տեղի են ունենում Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումների խնդիրների եւ Եվրոպայի մի շարք երկրներում երաշտի ֆոնին, այդ ամենը միասին պետք է գնաճի հանգեցնի եվրոգոտում: Գաճը 2022 թվականին, տնտեսագետների գնահատումներով, միջին հաշվով կկազմի շուրջ 8 տոկոս, ինչը կրկնապատիկ բարձր է Եվրոպայի կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշից, որը կանխատեսում է 4-տոկոսանոց շեմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031