Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին. Գագիկ Ծառուկյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/Gagik-Carukyan.jpg)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։
«Երեկվանից մեծ տագնապով ու սրտի անասելի ցավով հետևում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին:
Խորը կսկիծով իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում, մեծ հավատով աղոթում անհետ կորածների ճակատագրի համար:
Աստված պահապան մեզ բոլորիս».- ասված է հրապարակման մեջ։