ԱՄՆ-ն օդադեսանտային դիվիզիայի 2400 զինվոր կուղարկի Արեւևյան Եվրոպայի երկրներ
ՆԱՏՕ-ն կուժեղացնի ներկայությունը Եվրոպայում՝ ԱՄՆ-ի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 2,4 հազար զինվոր ուղարկելով Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա եւ Սլովակիա: Այդ մասին Twitter-ում հաղորդել է Հյուսիսատլանտյան դաշինքին կից ԱՄՆ-ի ներկայացուցչությունը:
«Շուրջ 2,4 հազար զինվոր կուղարկվի Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա եւ Սլովակիա՝ ՆԱՏՕ-ի արեւելյան սանմանը պաշտպանելու, դաշնակիցներին ամրապնդելու եւ հակառակորդներին կասեցնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում (հունիսի 28 – 30) հայտարարել է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հետագա մեծացման մասին:
Բացի հիշյալ չորս երկրներից, Պենտագոնը հայտնել է Լեհաստանում մշտական հիման վրա հինգերորդ բանակային զորակազմի շտաբը, բանակային կայազորի շտաբը եւ դաշտային թիկունքային ապահովման գումարտակը տեղակայելու մտադրության մասին:
Բալթիկայի երկրներում Միացյալ Նահանգները կմեծացնի շրջափոխային ներկայությունը: Այդ փոփոխությունները ենթադրում են զրահատանկային զորքերի, օդուժի, հակաօդային պաշտպանության ուժերի եւ հատուկ նշանակության զորքերի տեղակայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: